Քարակերտ գյուղում բացվեց Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոն

Քարակերտ գյուղում մարտի 22-ին բացվեց Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոն, որի նպատակն է աջակցել դպրոցականներին՝ մասնագիտության գիտակցված ընտրության հարցում: Ծրագիրը նախաձեռնել է Հայաստանի մանուկներ հիմնադրամը՝ HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի ֆինանսավորման և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ի օժանդակության շնորհիվ՝ ՙԵՐԵՎԱՆ՚ քաղաքի ամսագրի ու ՙReview՚ ամսագրի հետ համագործակցությամբ: 
Ծրագիրն իրականացվելու է 2013-ի մարտից մինչև 2014-ի հունիս: Նախաձեռնությանը մասնակցելու են Արմավիրի և Արագածոտնի մարզերի 9 գյուղերի 10 դպրոցներ: 7-11-րդ դասարանների աշակերտների հետ կաշխատեն ծրագրի համակարգողները, համապատասխան փորձագետներ և հոգեբաններ: Ծրագրի շրջանակներում մասնագիտական կողմնորոշամն մեթոդական կենտրոնը կընդլայնի ռեսուրս կենտրոնի հնարավորությունները, կիրականացնի մեթոդական ապահովում և կիրականացնի համապատասխան մասնագետների վերապատրաստումներ:
Ռեսուրս կենտրոնի բացմամբ ազդարարվեց ծրագրի մեկնարկը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսքերով հանդես եկան HSBC բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն Հայկուհի Գևորգյանը, Մասնագիտական կողմնորոշման ծրագրի ղեկավար Նարինե Թադևոսյանը, ծրագրի մասնակիցներ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը