Վերապատրաստում Վանաձորում

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից հունիսի 22-26-ը իրականացվեց վերապատրաստման դասընթաց Վանաձորի ավագ դպրոցների մասնագիտական կողմնորոշման աշխատանքների պատասխանատուների համար: Դասընթացի ընթացքում իտերակտիվ դասախոսության, քննարկումների միջոցով հարակրթության ոլորտի մասնագետներին ներկայացվեց կենտրոնի կողմից մշակված «Մասնագիտական կողմնորոշում» մոդուլը, որը բովանդակում է մասնագիտական կողմնորշման յուրաքանչյուր փուլում գործընթացի նպատակը, խնդիրները, մեթոդները, ինչպես նաև համապատասխան թեմաները: Ներկայացվեց կոնկրետ դասի օրինակ, ինչի հիման վրա էլ մասնակիցները առանձին խմբերով ներկայացրեցին մեկ տասնյակ դասերի օրինակներ: Մասնակիցներիը արդյունավետ էին համարել դասընթացը, թեման նրանց համար հետաքրքիր էր և արդիական: Նրանց տրամադրվեցին նաև մեթոդական նյութեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց հեռահար շարունակական համագործակցության համար:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը