Վերապատրաստումներ Կոտայքի մարզում

Համալիր սոցիալական ծառայությունների և զբաղվածության մարզային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման և արդյունավետ գործարկմանն ուղղված` Կենտրոնը հոկտեմբերի 28-31-ը Կոտայքի մարզում իրականացրեց «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային և Զբաղվածության մարզային կենտրոնների թվով 16 մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ՀՍԾՏԿ/ԶՊԾԳ կենտրոններում մասնագիտական կողմնորոշման մոդելը, մասնագիտական կողմնորոշման գործընթացի կազմակերպումը, դրանում ներգրավված կողմերն ու նրանց գործառույթները, մասնագիտական կողմնորոշման կարիք ունեցող անձանց հետ աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները: Քննարկում ծավալվեց առկա խնդիրների և մասնագետներին հուզող հարցերի վերաբերյալ: Կարևորվեց մասնագիտական կողմնորոշման դերը և այն համարեցին զբաղվածության առանցքային կետերից մեկը: Մասնակիցները ծրագրի ընթացքում  փորձեցին կազմել և ներկայացնել իրենց պատկերացումները մասնագիտական կողմնորոշման գործընթացի, դրա կազմակերպման վերաբերյալ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը