Սոցիալական երկխոսությունը կրթության ոլորտում, ՄԿՈՒ զարգացման առաջնահերթությունը Հայաստանում

Հոկտեմբերի 2-ին Էրեբունի պլազայում կայացավ «Սոցիալական երկխոսությունը կրթության ոլորտում, ՄԿՈՒ զարգացման առաջնահերթությունը Հայաստանում» թեմայով Սոցիալական գործընկերության 5-րդ ազգային կոնֆերանսը` կազմակերպված Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից, որին մասնակցեց նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը:

Կոնֆերանսում ներկայացվեց ՀՀ-ում ՄԿՈՒ ոլորտի վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների ամփոփ վերլուծության արդյունքները, ՀՀ պետական քաղաքականությունը, զարգացման հեռանկարները, կրթություն-աշխատաշուկա համագործակցության իրավիճակը, հիմնախնդիրները՝ դրանց հաղթահարման ուղիներն ու սոցիալական երկխոսության միջազգային փորձը:

Գլխավոր նիստից բացի, զուգահեռ կազմակերպվել էր առանձին կլոր սեղան-քննարկումներ և վերլուծություններ տարբեր աշխատանքային խմբերով` «Կարիերայի ուղղորդումը և ՄԿՈՒ զարգացումները մասնագիտական ուսումնական հաստատություններում» թեմաներով:  ՄԿՄԿ-ի մասնագետները ներկայացրեցին  կարիերայի ուղղորդման  քաղաքականությունը ՀՀ-ում, հայեցակարգը, Mecklenburg Western Pomerania առևտրի և արդյունաբերության ուսումնական կենտրոնի մասնագիտական կողմնորոշման հարցերով ծրագրի ղեկավար տկն. Մարգիթ Քուլը`  Գերմանիայում կարիերայի ուղղորդման ներդրումը, գերմանական փորձն ու գործնական օրինակները:  Կոնֆերանսի հաջորդ օրը հոկտեմբերի 3-ին շարունակվել է խմբային աշխատանքները նույն թեմայի շուրջ: Խմբերը աշխատել են ՀԳՀՄ գրասենյակի դահլիճներում:

 

Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, ՀԳՀՄ ներկայացուցիչներ, ՄԿՈՒ ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ, գործընկերներ:

 

Կոնֆերանսի ավարտին ներկայացվել են առաջարկություններ` կապված ՄԿՈՒ ոլորտում կրթության և վերապատրաստման բարելավման, սոցիալական երկխոսության խթանման ուղղությամբ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը