ՌԴ Կրասնոյարսկի շրջանի Աշխատանքի և զբաղվածության պետ Նովիկով Վասիլևիչը ՄԿՄԿ-ում

Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավերով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանի Աշխատանքի և զբաղվածության պետ Նովիկով Վասիլևիչը, ով հունիսի 18-ին այցելեց Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն: Հանդիպման ներկա էին նաև ԱՄԿ Հայաստանում ազգային ծրագրերի համակարգող Կարինե Սիմոնյանը, Գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ և Արդյունաբերության պալատի գործարար-ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը: 
Ներկայացվեց Կրասնոյարսկի շրջանի մասնագիտական կողմնորոշման համակարգը, զբաղվածության ոլորտի քաղաքականությունը, հիմնական ակտիվ ծրագրերը: Հետաքրքրության էր արժանի կամավոր աշակերտների ներգրավվածությունը իրազեկման աշխատանքներում, մասնագիտական կողմնորոշումը միտված դեպի տնտեսություն, հանրակրթության և մասնագիտական կողմոնրոշման համանման կենտրոնների միջև սերտ համագործակցությունը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը