Ուսումնական ձեռնարկներ և նյութեր` ՄԿՈՒ համակարգի համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը օրերս հրաման է ստորագրել` «ՄԿՈՒ համակարգի համար ուսումնական ձեռնարկների և ուսումնամեթոդական նյութերի գործածությունը երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` թվով տասներկու ուսումնական ձեռնարկներ և ուսումնամեթոդական նյութեր երաշխավորվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի մասնակիցների համար: Հրամանի մեկ այլ կետով` Կրթության ազգային ինստիտուտի տնօրենին հանձնարարվել է` սահմանված կարգով կազմակերպել ձեռնարկի հրատարակչական աշխատանքները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը