Ոչ ֆորմալ դասընթացի անցկացում կենտրոնում

Ս/թ նոյեմբերի 25-ին ժամը 14:00-ին կենտրոնում անցկացվեց ոչ ֆորմալ դասընթաց` «Շփում, հաղորդակցման հմտություններ» և «Ժեստերի լեզու» թեմաներով: Թեմաները ներկայացվում էին սլայդ-ներկայացումների միջոցով` բանավոր խոսքը առավել տպավորիչ և ընդգծված տեղ հասցնելու նպատակով, ինչպես նաև կիրառվում էին խաղային և ինտերակտիվ այլ մեթոդիկաներ, ինչի արդյունքում մասնակիցները առավել ներգրավված և ակտիվ էին և իրապես յուրացնում էին առաջադրված նյութերը: Մոտ երկուսուկես ժամ տևած դասընթացին մասնակցեց  թվով 20 երիտասարդ: Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին շփման հմտություններ, տարբերակեցին շփում և հաղորդակցում հասկացությունները, ինչպես նաև տիրապետեցին հաղորդակցման մեկ այլ տեսակի` ժեստերի լեզվին:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը