Մասնագիտությունների օր Վայոց ձորում

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը և «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ ս/թ նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` մասնավորապես «Գիտելիք» համալսարանի մասնաշենքում իրականացրին «Մասնագիտությունների օր Եղեգնաձորում» միջոցառումը` ուղղված մարզի աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրությանը, երիտասարդների կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի Խոյի կուսակալ Ղոլամ Հուսեյն Ամարին այցելեցին Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարան և ներկա գտնվեցին «Մասնագիտությունների օր Եղեգնաձորում» միջոցառման բացման արարողությանը:
Բացելով միջոցառումը` «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ողջունեց ներկաներին և հարգարժան հյուրերին, ապա ներկայացրեց միջոցառման հիմնական նպատակը` նպաստել մարզի ավագ և հիմնական դպրոցների աշակերտներին մասնագիտության գիտակցված ընտրություն կատարելու գործում:
Ներկաներին ողջունեց մարզպետ Էդգար Ղազարյանը, մաղթելով աշակերտներին` հաջողություններ իրենց ընտրած մասնագիտության մեջ և արդյունավետ ուսումնառություն:
Այնուհետև հյուրերը շրջեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ներկայացրած շուրջ 50 տաղավարներով, որոնց միջոցով ԵՊԼՀ ստորաբաժանումները երիտասարդներին և աշակերտներին ներկայացրել էին բուհի բոլոր կրթական ծրագրերը՝ ներառյալ բակալավրական և մագիստրոսական:
ԲՈՒՀ-ի ամբիոնների և կենտրոնների կողմից ներկայացվել էին նաև բուհում դասավանդվող ավելի քան 22 լեզուները, այդ թվում նաև պարսկերեն լեզուն` իր մշակույթով:

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը միջոցառման ժամանակ հանդես եկավ ինտերակտիվ տաղավարով, որտեղ մասնագետները միջոցառման ընթացքում տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրեցին հիմնական և ավագ դպրոցի աշակերտներին` անդրադառնալով մասնագիտության գիտակցված ընտրության կարևորությանը, ներկայացրին Հայաստանի և մասնավորապես Վայոց ձորի մարզի աշխատաշուկայի պահանջարկված մասնագիտությունները: Ավագ դպրոցականների համար անցկացվեցին թվով երեք ոչ ֆորմալ դասընթացներ` «Մասնագիտական կողմնորոշում և ՀՀ աշխատաշուկա», «13կարողություններ և հմտություններ» թեմաներով, որոնց մասնակցեց թվով 80 աշակերտ: Դասընթացներն ուղղված էին ավագ դպրոցի սաների մասնագիտության գիտակցված ընտրության և կարիերայի  պլանավորման կարողությունների զարգացմանը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը