Մասնագիտական կողմնորոշում հատուկ դպրոցի սաների համար

Կենտրոնը «Save the children»-ի «Life» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ սկսել հատուկ դպրոցի աշակերտների համար` վերջիններիս զբաղվածությունը ապահովելու նպատակով: Մասնագետների կողմից նախապես մշակված ժամանակացույցի համաձայն արդեն աշխատանքներ են տարվել Երևանի թվով 4 հատուկ դպրոցների, ինչպես նաև Գավառի և Գյումրու հատուկ դպրոցների սաների համար: Առաջին` ախտորոշիչ փուլում վերջիններիս հետ աշխատանքները տարվել են նկարային թերապիայի միջոցով, որի նպատակն է բացահայտել աշակերտների նախասիրությունների և հետաքրքությունների շրջանակը, նրանց հնարավորությունները, հմտությունները և ունակությունները, պատկերացումները մասնագիտությունների վերաբերյալ: Աշխատանքների արդյունքները վերլուծության փուլում են:

Ծրագիրն ունի շարունակական բնույթ: Ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպումը կլինի Վանաձորի հատուկ դպրոցի սաների հետ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը