Մասնագիտական կողմնորոշման էլեկտրոնային թեստի ներկայացում

Կենտրոնը Վորլդ-վիժն Հայաստան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում շարունակում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքները Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների հետ: Ս/թ փետրվարին դպրոցի սաները այցելել են կենտրոն, որտեղ օգտվելով ռեսուրս կենտրոնի համակարգչային սրահի հնարավորություններից մասնագետի ուղղորդմամբ  անցել են  մասնագիտական կողմնորոշման էլեկտրոնային թեստը: Թեստի արդյունքում յուրաքանչյուրը բացահայտել է իր անձնային տիպը, նախասիրությունները, կողմնորոշվել զբաղմունքների մեծ մոլորակում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը