Կարիերայի օր-տոնավաձառ քանաքեռ-զեյթուն համայնքում

«Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Վորլդ-Վիժն»- Հայաստան գրասենյակը համատեղ կազմակերպում են Կարիերայի օր. «Մասնագիտական կողմնորոշում, կրթություն, կամավորություն» խորագրով միջոցառում, որը տեղի կունենա  սույն թվականի սեպտեմբերի 28-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի մշակութի տան շենքում ժամը 14:00-18:00:

Միջոցառման նպատակն է աջակցել Երևանի` մասնավորապես  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 14-16 տարեկան դեռահասների մասնագիտական կողմնորոշմանն ու կարիերայի ընտրությանը, կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունների բացահայտմանը:

Միջոցառմանը կմասնակցեն 10-ից ավելի ՄԿՈՒ հաստատությունների ու բուհերի կարիերայի կենտրոններ, որոնք կներկայացնեն իրենց հաստատությունում մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունները, մասնագիտություններն ու որակավորումները, ընդունելության պայմանները: Կանցկացվեն նաև «Կրթությունից աշխատաշուկա» թեմայով դասընթացներ, վարպետաց դասեր:

Միջոցառման արդյունքում`

  • դեռահասները կկարևորեն մասնագիտության գիտակցված ընտրությունը
  • կբարձրանա ծնողների տեղեկացվածության մակարդակը և ներգրավվածությունը
  • կբարձրանա ՄԿՈՒ հաստատությունների մրցունակությունը և դիմորդների ներգրավվածությունը

կապահովվի մասնագիտական կողմնորոշման գործընթացում համայնք-ուս.հաստատություն-շահագրգիռ կառույցներ-բնակիչ մասնակցությունը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը