ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի խորհրդատուների վերապատրաստում

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը շարունակում է ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ստորաբաժանումների ներդրման ու զարգացման ուղղությամբ աշխատանքները և ս/թ. մարտի 17-21-ը Կենտրոնում կազմակերպել էր ՄԿՈՒ  հաստատությունների  կարիերայի խորհրդատուների վերապատրաստման դասընթացներ:

Ծրագիրը հիմնված է կարիերայի ստորաբաժանումների և պատասխանատուների գործունեության հիմնական ուղղությունների ներկայացմանն ու անհատական և խմբային ծառայությունների մեթոդաբանության կիրառմանը:

Վերապատրաստման ծրագրի ընթացքում  ներկայացվել է ՄԿՈՒ հաստատություններում կարիերայի ուղղորդման առկա իրավիճակը, կարիերայի ստորաբաժանման ստեղծման խնդիրները, կարիերային վերաբերող տեղեկատվությունը, կրթությունը և խորհրդատվությունը, կարիերայի ուղղորդման իրականացման մոդելները, կարիերայի կենտրոնների նպատակներն ու գործառույթները, խորհրդատուների աշխատանքի բնութագիրը, ինչպես նաև նրանց է ներկայացվել «Մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացման» ուղեցույցի բովանդակությունը, կարիերայի ուղղորդման ոչ ֆորմալ թվով 10 դասընթացների անցկացման մեթոդաբանությունը, դասընթացավարի դերն ու պարտականությունները: Որպես վերապատրաստման ծրագրի ամփոփում, մասնակիցները կազմել են գործողությունների ծրագիր, որով և նախատեսվում է պլանավորել և իրականացնել կարիերայի ուղղորդման աշխատանքներն իրենց քոլեջներում:

Վերապատրաստմանը ծրագրի ընթացքին մասնակից էին նաև Կենտրոնում իրենց գործնական ուսուցումն անցնող ՀՊՄՀ Կրթության  հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական մանկավարժություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը