ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի խորհրդատուների կարողությունների զարգացման աշխատաժողով

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Եվրոպական կրթական հիմնադրամի հովանավորությամբ, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի աջակցությամբ 2013թ-ից ի վեր իրականացմնում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի կենտրոնների  ստեղծմանն ու զարգացմանը: Գործընթացում իրենց ներդրումն են ունեցել Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետներ Ք. Էվանսը և Հելմունտ Ցելոթը:

Հերթական հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի 14-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում  «ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի խորհրդատուների կարողությունների զարգացման աշխատաժողով» խորագրով:

Միջոցառումը վարում էին ԵԿՀ միջազգային փորձագետ Քրիս Էվանսը և ԵԿՀ ավագ մասնագետ Հելմունտ Ցելոթը:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարության Աշխատանքի  զբաղվածության վարչության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը,  ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմինե Պողոսյանը և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:

«Ի՞նչ է կարիերայի ուղղորդումը» թեմայով ելույթ ունեցավ Քրիս Էվանսը: Հելմունտ Ցելոթը ներկայացրեց կարիերայի ուղղորդման իրականացման մոդելը և միջազգային փորձը:

Տարածաշրջանային պետական քոլեջների կարիերայի կենտրոնների խորհրդատուները խոսեցին այս մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, փոխանակվեցին փորձով, իսկ Քրիս Էվանսը ամփոփեց 2014թ.-ի ընթացքում ՄԿՈՒ հաստատություններ շարունակական  այցելությունների մոնիթորինգի արդյունքները:

Քրիս Էվանսի գլխավորությամբ կազմվեցին խմբեր, որոնք ՄԿՄԿ անձնակազմի մասնագետների ղեկավարությամբ կատարեցին խմբային աշխատանքներ, կազմեցին գործողությունների պլան, որոնք կիրականացվեն առաջիկա ամիսներին: Վերջինիս մասին հաշվետվություն կներկայացվի հոկտեմբերին:

Since 2013 the Methodological Center for Professional Orientation, The RA Ministry of Education and Science with the cooperation of the European Training Foundation and the Global Development Fund implemented a number of events aimed to the creation and development of Career Centers of VET institutions. 

This process was contributed by experts of the ETF - Mr. Ch. Evans and Mr. H. Zelloth.

One of the regular meetings- “Capacity Development Workshop on Career Guidance in VET Institutions”, took place in “Elite Plaza” Business Center on April 14th.

The workshop was lead by ETF International Expert Chris Evans and Senior Specialist Helmut Zelot.

It was opened with the speeches of Russanna Pepanyan -the Head of Employment Division of the Department of Labor and Employment to the RA Ministry of Labor and Social Affairs, Ms Armine Poghosyan –the Head of VET Policy Making and Strategy Division, VET Department to the Ministry of Education and Science and Ms. Haykuhi Gevorgyan-Director, Methodological Centre for Professional Orientation. 

Mr. Ch. Evans discussed the topic “what is career guidance”. Mr. H. Zelloth discussed the model and international practice of the implementation of Career guidance.

During the workshop career counselors of the career centers to the State regional colleges talked about the work they did throughout this year, exchanged with good practices and Mr. Evans summarized the monitoring results from the continuous visits to VET colleges.   Under the direction of Chris Evans and the supervision of MCPO staff groups were formed to make group activities, design action plans to be implemented in the coming months.

A report to the latter will be presented in October.

14.04.2015




Ներբեռնել Arian AMU տառատեսակը