ՄԿՄԿ-ի Մեթոդական խորհուրդը գումարեց իր երրորդ նիստը

Մեթոդական խորհրդի երրորդ նիստը տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Ուսումնասիրվել էին «Հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների տրամադրման մոդել» և  «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների տրամադրման մոդել» ուղեցույցի  նյութերի փաթեթները:Նիստի ժամանակ, լսելով խորհրդի անդամների առաջարկությունները և կարծիքները, ինչպես նաև կենտրոնի հիմնավորումները, որոշվեց դրական եզրակացություն տալ  «Հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների տրամադրման մոդել» ուղեցույցի և «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների տրամադրման մոդել» ուղեցույցի նյութերի փաթեթներին: Հաստատվելուց հետո երաշխավորվեց տպագրել և հրապարակել ձեռնարկները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը