Ճանաչողական այց  քոլեջներ

Կենտրոնի և Վորլդ-Վիժն Հայաստան գրասենյակի շարունակական համագործակցության արդյուքնում շարունակական բնույթ են կրում կենտրոնի կողմից անցկացվող մասնագիտական կողմնորոշման դասընթացները և դրանց արդյունքում շարունակվում են նաև այցերը Երևանի քոլեջներ: Վերջիններիս հետ պայմանավորվածությունները ձեռք են բերվում նախապես` կենտրոնի կողմից:

Այս անգամ հերթական այցն ուղղված էր Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Կենտրոնում  աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու ուսման պայմաններին, կենտրոնի հնարավորություններին, մասնագիտություններին: Իրականացրին շրջայց քոլեջում, ծանոթացան նաև լսարանային պայմաններին: Կենտրոնի ուսանողների կողմից մի շարք լսարաններում անցկացվում էին նաև վարպետաց դասեր, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց աշակերտների շրջանում, շատերը կարծես տեղում էլ կողմնորոշվեցին մասնագիտության ընտրության հարցում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը