Ճանաչողական այց քոլեջներ

Կենտրոնի և Վորլդ-Վիժն Հայաստան գրասենյակի համագործակցության արդյունքում կենտրոնի կողմից անցկացվող դասընթացները շարունակվում են: Այցեր են կատարվում Երևանի քոլեջներ: Հերթական այցն ուղղված էր Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Կենտրոն էին այցելել թիվ 85 հանրակրթական դպրոցի աշակերտները: Այստեղ աշակերտները տեղում ծանոթացան ուսման պայմաններին, կենտրոնի հնարավորություններին: Նրանք ծանոթացան խոհարարություն, հասարակական սնունդ, զարդակիրառական արվեստ, ատամնատեխնիկական գործ, վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում մասնագիտություններին:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը