Ճանաչողական այց դատարան

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ը, Եվրասիա միջազգային համասարանի հետ ձեռք բերված պայմանվորվածության հիման վրա, սույն թվականի մարտի 30-ից մինչև մայիսի 18-ը իրականցրեց ոչ ֆորմալ դասընթացներ Եվրասիա ավագ դպրոց-վարժարանի տնտեսագիտական և իրավաբանական հոսքերի աշակերտների համար: Դասընթացներ անցկացվեցին «Մասնագիտական կողմնորոշում և աշխատաշուկա», «Ինքնազարգացում», «Շփում. հաղորդակցման հմտություններ», «13 կարողություններ և հմտություններ», «Քննադատական և ստեղծագործական մտածողություն», «Արդյունավետ թիմի ստեղծում» և «Առաջին տպավորության ֆենոմեն» թեմաներով: Դասընթացների ժամանակ աշակերտներին ներկայացվել են   մասնագիտական կողմնորոշման կարևորությունը, աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտության ընտրության անհրաժեշտությունը, ներկայացվել են մասնագիտությանն առնչվող հիմնական հասկացությունները, մասնագիտության գիտակցված ընտրության կարևորությունը, նախընտրելի մասնագիտության առանձնահատկությունները, ՀՀ աշխատաշուկայի և կրթական համակարգի անհամապատասխանությունը` մրցունակ մասնագիտությունների կտրվածքով, գիտելիքից բացի անձնային որակների, հմտությունների և կարողությունների կարևորությունը, հանգամանքներին ուշադրություն դարձնելու կարողությունը, հաղորդակցման հմտությունների նրբությունները, որոնց իմացությունը մասնակիցներին հետագայում հնարավորություն կտա ճիշտ դիրք գրավել զրուցակցի նկատմամբ, ճիշտ հարցեր տալ և ճիշտ վերլուծել իրավիճակը: Հաշվի առնելով լսարանի տարիքային առանձնահատկությունները` դասընթացները  մատչելի են դարձվել հարցադրումների, քննարկումների, գործնական աշխատանքների և խաղերի միջոցով:

Դասընթացներից հետո վարժարանի իրավաբանական հոսքի աշակերտների համար կազմակերպվեց ճանաչողական այց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ աշակերտները հնարավորություն ունեցան գործնականում ծանոթանալ իրավաբան մասնագիտության առանձնահատկություններին, ներկա գտնվել քաղաքացիական դատավարության, որից հետո նրանց հնարավորություն ընձեռվեց ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները նախապես հրավիրված իրավաբանի կողմից:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը