Ճանաչողական այց Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ

Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի և Վորլդ-Վիժն Հայաստան գրասենյակի միջև համագործակցության արդյունքում շարունակվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հիմնական և ավագ դպրոցի ավարտական դասարանների սաների համար անցկացվել մասնագիտության գիտակցված ընտրությանն ուղղված ոչ ֆորմալ դասընթացներ: Մասնավորապես Զեյթուն թաղամասի համար 136 հիմնական դպրոցի ավարտական դասարանների աշակերտները Մասնագիտական կողմնորոշման դասընթացն անցնելուց հետո հնարավորություն ունեցան ընտրելու կենտրոնի կողմից առաջադրված քոլեջների ցանկից որում կցանկանան լինել և ծանոթանալ քոլեջի պայմաններին, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հերթական այցն այս անգամ ուղղված էր Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջ: Քոլեջում աշակերտներին դիմավորեցին տնօրենն ու ուսանողական խորհրդի նախագահը: Հանդիպմանը ներգրավված էին նաև քոլեջի այն ուսանողները, որոնք այդ քոլեջն ընտրել էին հենց կենտրոնի կողմից իրականացված հերթական այցի արդյունքում: Աշակերտներին ներկայացվեցին քոլեջում 9-րդ և 12-րդ դասարանների բազայի հիման վրա ընդունելության կարգը, քոլեջում առկա մասնագիտությունները: Աշակերտներն ուղղեցին նաև իրենց հետաքրքրող հարցերը, շրջայց կատարեցին քոլեջում, մասնավորապես ծանոթացան համակարգչային լսարանին, եղան ոսկերչական արհեստանոցում, ծանոթացան խոհարարական վարպետությանը:

Ճանաչողական այցերը շարունակելի են:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը