Իմ մասնագիտությունը

Ես Մարգարիտան եմ, ավարտել եմ Երևանի թիվ Ս.Շահմուրադյանի անվան թիվ 85 հիմնական դպրոցը: Շատ ոգևորված էի շարունակել կրթությունս, սակայն չէի կարողանում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: «Վորլդ Վիժն» ՄԲԿ-ի և «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի» պայմանավորվածությամբ դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշման ծրագիր հատուկ 9-րդ դասարանցիների համար: Ծրագրի շրջանակներում այցելեցինք տարբեր կենտրոններ, թեստերի միջոցով փորձեցինք բացահայտել մեր կարողությունները, այնուհետև քոլեջներից մեզ այցելեցին տարբեր մասնագիտությունների տեր դասախոսներ: Առաջին  մի քանի դասերը անցկացրեցի մոդելավորման բաժնում, չնայած ինձ ավելի շատ հետաքրքրեց մենեջմենթ բաժինը. այդպիսով անցնելով դասընթացները՝ ինձ այն շատ հետաքրքրեց: Այդ բաժինը գործում էր Երևանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում: Եվ այդպես ես լիովին կողմնորոշվեցի իմ մասնագիտության հարցում՝  այդ ծրագրի շնորհիվ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը