Հանրապետության բոլոր դպրոցները կունենան համացանցից օգտվելու հնարավորություն

Հանրապետության բոլոր դպրոցները 2013 թվականից կունենան համացանցից օգտվելու հնարավորություն։ Այս մասին հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ Նրա խոսքով` հանրապետության հեռավոր գյուղերի աշակերտները հնարավորություն կունենան օգտվել 2 մբ/վրկ արագությամբ ինտերնետից, իսկ Երևանում արագությունը կլինի մինչև 3 մբ/վրկ։

Պողոսյանը հավաստիացրեց, որ դպրոցներից հնարավոր չի լինի մտնել սոցիալական ցանցեր և շատ այլ կայքեր, որոնք չունեն կրթական նշանակություն։ «Դպրոցում ինտերնետը պետք է նպաստի միայն կրթական մակարդակը բարձրացնելուն, այդ պատճառով էլ ժամը 8.30-14.30 կարգելափակվի մուտքը սոցիալական ցանցեր»,- նշեց Պողոսյանը։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը