Հանրակրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում

Կենտրոնը, հունիս ամսին իրականացրել է «Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթության ոլորտում» թեմայով վերապատրաստման դասընթացներ Երևանում և մարզերում:

Կենտրոնի մասնագետները վերապատրաստման ընթացքում ներկայացրել են հետևյալ թեմաները` մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականությունը և հանրակրթության ոլորտում ներդրվող մոդելը, մասնագիտական կողմնորոշման գործընթացի պլանավորումը և կազմակերպումը հանրակրթությունում, պատասխանատու մասնագետների գործառույթները և այլն: Վերապատրաստումներն անցկացվել են ինտերակտիվ մեթոդներով` կատարել են տարբեր գործնական աշխատանքներ, որոնք անցել են հետաքրքիր քննարկումներով: Ծրագրի ավարտին մասնակիցները կազմել են մեկ ուսումնական տարվա գործողությունների պլան` ուղղված իրենց դպրոցներում մասնագիտական կողմնորոշման գործընթացի իրականացմանը: Վերապատրաստման գործընթացը շարունակվել է առցանց և հեռավար մեթոդներով` մինչև մասնակիցների անհատական ծրագրի լրամշակման ավարտը: Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

Վերապատրաստումները իրականացվել են հունիսի 2-6-ը Երևանում, հունիսի 9-13-ը Գորիսում և 16-20-ը Կապան քաղաքում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը