Հանրակրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում Քարակերտում

Կենտրոնը, «Հայաստանի մանուկներ» հիմադրամի (COAF) համագործակցությամբ ս.թ. մայիսի 13-15-ը իրականացրեց «Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթության ոլորտում» թեմայով  վերապատրաստման դասընթացները Արմավիրի Քարակերտ համայնքի Մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնում: Վերապատրաստման ծրագրի նպատակն է վերապատրաստումների միջոցով կատարելագործել մասնագետների մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև  զարգացնել գործնական հմտությունները` հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնելու համար:

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները` մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականությունը և ներդրվող մոդելը հանրակրթության ոլորտում, մասնագիտական կողմնորոշման գործընթացի կազմակերպումը, պատասխանատու մասնագետների գործառույթները և այլն: Մասնակիցները կատարեցին տարբեր գործնական աշխատանքներ, որոնք անցան հետաքրքիր քննարկումներով, նաև կազմեցին մեկ ուսումնական տարվա համար գործուղությունների պլան` մասնագիտական կողմնորոշման գործընթաց իրականացնելու  համար:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը