Հանրակրթության ոլորտի մասնագետների վերապատրաստում Գյումիում

Կենտրոնը շարունակում է մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման աշխատանքները դպրոցներում և ս.թ. հոկտեմբերի 27-31-ը իրականացրեց «Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթության ոլորտում» թեմայով վերապատրաստման հերթական դասընթացները Գյումրի քաղաքում: Վերապատրաստման ծրագրի նպատակն է վերապատրաստումների միջոցով զարգացնել մասնագետների մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև գործնական հմտությունները` հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնելու համար:

Վերապատրաստման ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները` մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականությունը և ներդրվող մոդելը հանրակրթության ոլորտում, մասնագիտական կողմնորոշման գործընթացի կազմակերպումը, պատասխանատու մասնագետների գործառույթները և այլն: Եղան ինտերակտիվ քննարկումներ, դերային խաղ և խմբային աշխատանքներ: Յուրաքանչյուր թեմայի ներկայացմանը հաջորդեց խմբային աշխատանքի անցկացումը, որը հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի լավ պատկերացնելու մասնագիտական կողմնորոշման գործընթացի առանձնահատկությունները: Ծրագրի ավարտին մասնակիցները կազմել են մեկ ուսումնական տարվա գործողությունների պլան` ուղղված իրենց դպրոցներում մասնագիտական կողմնորոշման գործընթացի իրականացմանը: Վերապատրաստման գործընթացը շարունակվում է առցանց և հեռավար մեթոդներով` մինչև մասնակիցների անհատական ծրագրի լրամշակման ավարտը: Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը