Հանդիպում-քննարկում ՄԿՄԿ-ում

Ապրիլի 15-ին Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում, Գլոբալ զարգացումներ հիմնադրամի աջակցությամբ, կայացավ հերթական հանդիպում-քննարկումը, ՄԿՄԿ անձնակազմի և ԵԿՀ միջազգային փորձագետներ Քրիս Էվանսի և Հելմուտ Ցելոթի հետ, որին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ դպրոցից, քոլեջից, բուհերից և հասարակական կազմակերպություններից: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում մասնագիտական կողմնորոշման գործող համակարգը, որից հետո Հելմուտ Ցելոթը` միջազգային փորձը: Քրիս Էվանսի ղեկավարությամբ ներկաները բաժանվելով խմբերի կատարեցին խմբային աշխատանք: Քննարկվեց մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ներկայիս իրավիճակը, ապագայի պատկերացումները և զարգացման հնարավորությունները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը