Համագործակցության հուշագրի ստորագրում ՀՊՄՀ-ում

Ս. թ. հուլիսի 9-ին Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը, ի դեմս տնօրեն Հայկուհի Գևորգյանի և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, ի դեմս ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, կնքեցին համագործակցության հուշագիր: Կողմերը, այսպիսով, հայտարարում են, որ ՀՊՄՀ-ի Համալսարան-Գործատու համագործակցության կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում նպատակ ունեն փոխադարձության սկզբունքով աջակցել միմյանց և պատրաստ են փոխշահավետ ծրագրերի իրականացման եղանակներով համագործակցել:

Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ՀՊՄՀ-ում: Այն կազմակերպվել էր ՀՊՄՀ-ի համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի և Կրթության հոգեբանության ու սոցիոլոգիայի ֆակուլտետի կողմից:

Հուշագիրը միտված է համալսարան-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և համատեղ աշխատանքների իրականացմանը: Այս հուշագրով ՀՊՄՀ –ը մասնավորապես նպատակադրված է ընդգծել գործատուների կարևորությունը կրթության կազմակերպման գործընթացում:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը, ով ընդգծեց որակյալ մասնագետների պատրաստման հիմնահարցի կարևորությունը, որը միավորել է բոլոր գործատուներին, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանին: Նա նաև  շեշտեց համագործակցության կարևորությունն ու մատնանշեց հեռանկարները: Ելույթներով հանդես եկան նաև Հեռանկարային ծրագրերի մշակման և մշտադիտարկման վարչության ղեկավար Ռիտա Գևորգյանը և աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը