ՀՍԾՏԿ-ի մասնագետների վերապատրաստում

Ս/թ. դեկտեմբերի 16-20 «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում տեղի ունեցավ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասնագետների վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստմանը  մասնակցեցին գործակալության և Երևանի տարածքային կենտրոնների ընդհանուր թվով 20 մասնագետներ: Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց և քննարկվեց ՀՍԾՏԿ-ում մասնագիտական կողմնորոշման մոդելը, կարիերայի ուղղորդման գործընթացի կազմակերպումը, մասնագիտական կողմնորոշման կարիք ունեցող անձանց հետ աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները, մասնագիտական կողմնորոշման գործընթացում ներգրավված կողմերն ու նրանց գործառույթները, հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման առանձնահատկությունները և այլն: Մասնակիցները, ծրագրի ընթացում  փորձեցին կազմել և ներկայացնել իրենց պատկերացումները մասնագիտական կողմնորոշման գործընթացի, դրա կազմակերպման վերաբերյալ:

Մասնակիցները, որպես գործազուրկ անձանց հետ անմիջական աշխատող անձիք, բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ, որոնց հետ առնչվել են կամ կարող են առնչվել: Դասընթացները հագեցած էին քննարկումներով, վարժանքներով: Մասնակիցները կարևորեցին վերապատրաստումների շարունակականությունը և գիտելիքներն ու կարողությունները նորով համալրելու անհրաժեշտությունը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը