ՀՀ կառավարության որոշում` կենտրոնը անվանափոխելու վերաբերյալ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության  2012  թվականի  դեկտեմբերի 13 N 1549–Ն որոշման «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Մաuնագիտական կողմնորոշման մեթոդական կենտ­րոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Համաձայն այդ որոշման կենտրոնը 2013 թվականից դադարեցնելու է ծառայությունների մատուցման աշխատանքները: Այսուհետ կենտրոնի  գործունեության հիմնական նպատակ­ներն են`մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը, մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

Կենտրոնն իրականացնելու է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` տեղեկատվական, խորհրդատվական, փորձագիտական, հետազոտական և վերլուծական աշխատանքներ, ուսումնամեթոդական նյութերի մշակում, վերապատրաuտման և մասնագիտական որակավորման բարձրացման դաuընթացներ, ցուցահանդեսների կազմակերպում, հրատարակչական գործ, ուսումնաարտադրական պրակտիկա:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը