ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԳՈՒՄ ՀԿ-ի հետ

2014թ-ի օգոոստոսի 8-ին «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը և «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն կնքեցին համագործակցության հուշագիր:

Համագործակցության նպատակն է աջակցել ՄԿՄԿ-ի կողմից Երևանում և հանրապետության մարզերում (մասնավորապես` Սյունիքի մարզում) մասնագիտական կողմնորոշման ծառայությունների ներդրման, համապատասխան կադրերի վերապատրաստման, իրազեկման և այլ ծրագրերի իրականացմանն` ուղղված հանրապետությունում ողջ կյանքի ընթացքում անձի մասնագիտական կողմնորոշման ծառայությունների իրականացման համակարգի կայացմանն ու զարգացմանը: 

ՄԿՄԿ-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից մասնագիտական կողմնորոշման ռեսուրս կենտրոնի/ների ստեղծմանն ու զարգացմանը, փորձնական ծրագրերի շրջանակում ընտրանքային դպրոցներում համատեղ ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգի մոդելը, տրամադրել համապատասխան մասնագետներին մեթոդական, տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն: Իր հերթին ԳՈՒՄ ՀԿ-ն պատրաստակամ է պահովել ՄԿՄԿ-ի կողմից առաջարկվող ռեսուրս կենտրոնի և հանրակրթությունում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների իրականացման մոդելների ներդրման նպատակով փոխհամաձայնեցված միջոցառումների կատարումը:
Կողմերը կարող են նաև համատեղ իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, այդ թվում` զանգվածային լրատվամիջոցներով, ուսումնասիրություններ և հետազոտություններ, համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների շրջանակներում:



Ներբեռնել Arian AMU տառատեսակը