Կնքվեց փոխհամագործակցության հուշագիր

Սույն թվականի հունիսի 13-ին Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն ՊՈԱԿ-ը և Եվրասիա միջազգային համալսարանը, կարևորելով դեռահասների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, կարիերայի ուղղորդման շարունակական գործընթացներում աշխատանքների համակարգումը, ստորագրեցին փոխհամգործակցության հուշագիր, որի նպատակն է  նպաստել աշակերտների կողմից մասնագիտության գիտակցված ընտրությանը և աշխատաշուկայում Համալսարանի ուսանողների մրցունակության բարձրացմանն ու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելուն: Սույն հուշագրով Կենտրոնը և Համալսարանը պատրաստակամություն են հայտնում աջակցել` տարբեր դպրոցների աշակերտների մասնագիտության ընտրության և կրթություն ստանալու հնարավորությունների մասին տեղեկատվության, խորհրդատվության և կողմնորոշման իրականացմանը` ճանաչողական այցերի և մասնագետների հետ հանդիպումների կազմակերպման միջոցով,  ուսանողների` աշխատաշուկա ինտեգրման կարողությունների և հմտությունների զարգացմանը` խմբային և անհատական աշխատանքների միջոցով, համալսարանում «Կարիերայի կառավարում» ծրագրի ներդրմանը, համալսարանի ուսանողների/շրջանավարտների, աշխատաշուկայի և կողմերի գործառույթներից բխող այլ բնույթի տեղեկատվության փոխանակմանը, հանրային իրազեկմանը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը