Կարիերայի օր-տոնավաճառ` միջին մասնագիտական և արհեստագործական կողմնորոշմամբ

Հունիսի 25-ին ժամը 11-15-ին  «Բեստ Վեստեռն Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Կողմնորոշում, կրթություն, ապագա աշխատանք» խորագրով տոնավաճառ, որին կմասնակցեն թվով 35մասնակից` Երևանի արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (այսուհետ` ՄԿՈՒ հաստատություններ), գործատուներ և ՀՀ  «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալությունը:

ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Կարիերայի օր-տոնավաճառը մեկօրյա միջոցառում է, որի նպատակն է աջակցել հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին և նրանց ծնողներին` ստանալու կողմնորոշում, տեղեկատվություն և խորհրդատվություն ՄԿՈՒ հաստատություններում կրթություն և ուսուցում ստանալու, իսկ ուսանողներին` ապագա աշխատանք փնտրելու հնարավորությունների մասին:

 

ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ. ՄԿՈւ հաստատությունների կողմից կանցկացվեն վարպետաց դասեր շուկայում առավել պահանջարկված մի քանի մասնագիտություների գծով, դպրոցականներին, նրանց ծնողներին և ուղեկցող մասնագետներին կներկայացվեն մասնագիտության ընտրության և կարիերայի ուղղորդման, աշխատաշուկայում մրցունակ լինելու հնարավորությունները: 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԿՈՒ հաստատությունները կներկայացնեն մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունները, մասնագիտություններն ու որակավորումները, ընդունելության և ուսումնառության պայմանները:

 

ԱՊԱԳԱ ԱՇԽԱՏԱՆՔ. ՄԿՈՒ հաստատությունների խորհուրդներում ընդգրկված, ինչպես նաև այլ գործատուներ կներկայացնեն առավել պահանջարկված զբաղմունքները, կրթությունից աշխատանք անցման հնարավորությունները (վարպետաց ուսուցում և պրակտիկա), ապագա աշխատատեղի նկարագիրը:

 

Միջոցառման ողջ ընթացքում ֆիլմաշարով կներկայացվեն մասնակիցների առաջարկներն ու ձեռքբերումները, մասնագիտությունների մասին ֆիլմեր:

 

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ.

ՄԿՈՒ հաստատությունների մասին իրազեկվածության բարձրացում

Մասնագիտական կողմնորոշման տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում

Կրթություն-աշխատաշուկա կապի հնարավորությունների բացահայտում

 

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ`                 «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի

ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ`                   Եվրոպական կրթական հիմնադրամի

«Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի 

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ`                 ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ՄԿՈՒ վարչության,

ՀՀ զբաղվածության պետական ծառայություն գործակալության




Ներբեռնել Arian AMU տառատեսակը