Կարիերայի խորհրդատուների կարողությունների զարգացման աշխատաժողով

2015թ.-ի հոկտեմբերի 12-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում  հերթական անգամ կայացավ ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի խորհրդատուների կարողությունների զարգացման  աշխատաժողովը:

  Միջոցառումը Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի (ՄԿՄԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) սերտ համագործակցության արդյունքն է: Այն կազմակերպվել և իրականացվել է  «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի կողմից` ԵԿՀ-ի բովանդակային և ֆինանսական աջակցությամբ: Միջոցառման կայացմանն  աջակցել են  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  և  ՄԿՄԿ-ն:

Աշխատաժողովը նպատակ ուներ բարելավել և առավել արդյունավետ դարձնել ՀՀ ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման ծառայությունները:

Միջոցառմանը ներկա էին ԵԿՀ ներկայացուցիչներ Հելմուտ Ցելոթը, Ռայմո Վուորինենը և Քրիս Էվանսը: Միջազգային փորձագետները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին իրենց  կատարած աշխատանքների արդյունքները` զուգահեռներ տանելով ՀՀ-ում  իրականացվող կարիերայի ուղղորդման  աշխատանքների հետ:

Աշխատաժողովի ընթացքում 23 տարածաշրջանային պետական քոլեջներից (ՏՊՔ) հրավիրված 12 կարիերայի խորհրդատուները ներկայացրեցին նախորդ հանդիպումից մինչ օրս իրականացված  աշխատանքները, ոլորտում ունեցած հաջողությունները, նոր ձեռքբերումները,  ինչպես նաև խոչընդոտները, որոնք խանգարում են աշխատանքի արդյունավետությանը: Քննարկումների արդյունքում առաջ քաշվեցին մի շարք առաջարկություններ, որոնք ՄԿՈՒ հաստատություններին կօգնեն հաղթահարել առկա խոչընդոտները:

  Աշխատաժողովի արդյունքում պլանավորվեցին մի շարք գործողություններ, որոնք կիրականացվեն 2016 թվականին և ՀՀ կարիերայի ուղղորդման քաղաքականությունը կդարձնեն առավել արդյունավետ ու տեղի ունեցող զարգացումներին համապատասխան:

Բոլոր նկարները այստեղ




Ներբեռնել Arian AMU տառատեսակը