Իրազեկման սեմինար Վարդենիսի ՀՍԾՏԿ-ում

«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը», «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համագործակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 13-ին Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում կազմակերպեց և իրականացրեց իրազեկման սեմինար տարածքային կենտրոնի, տարածաշրջանի դպրոցների և Վարդենիսի պետական քոլեջի մասնագետների մասնակցությամբ: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի մասնագետը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման զարգացման ոլորտի քաղաքականությունը, Հանրակրթության բնագավառում մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ ծառայությունների մոդելը, Մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների զարգացման ուղեցույցը և Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների տրամադրման ուղեցույց-ձեռնարկը:

Հանդիպումն անցավ ինտերակտիվ եղանակով, մասնակիցներն առավել ակտիվ էին, եղան հարց ու պատախաններ, մասնակիցներին հատկապես հետաքրքրում էին մասնագիտական կողմնորոշման աշխատանքներում ներգրավված թիմերի անդամների պարտականություններև և մշակվելիք մեթոդաբանությունը: Սեմինարն անցկացվեց ՀՍԾՏԿ-ների և գործընկերների մասնակցությամբ՝ ցույց տալու նրանց մասնագիտական կողմնորոշման ոլորտում հանրակրթություն-ՄԿՈՒ-ՀՍԾՏԿ կապը:

Նմանատիպ իրազեկման սեմինարներ նախատեսվում են իրականացնել Արմավիրի, Արտաշատի, Չարենցավանի և Երևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և նրանց գործընկեր կառույցների մասնագետների մասնակցությամբ:  




Ներբեռնել Arian AMU տառատեսակը