Իրազեկման սեմինար ԶՊԾ գործակալությունում

Մասնագիտական կողմնորոշման զարգացման հայեցակարգի և համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում (ՀՍԾՏԿ) մասնագիտական կողմնորոշման ծառայությունների տրամադրման ուղեցույց-ձեռնարկի ներկայացման հերթական հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում: Իրազեկմանը ներկա էին Երևանի տասը համայնքների զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրեններն ու մասնագետները: Ներկայացվեց մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականությունը և քննարկում ծավալվեց առկա խնդիրների և մասնագետներին հուզող հարցերի վերաբերյալ: Հարցերի զգալի մասը ուղղված էին մասնագիտության ընտրության գործընթացին, որոնք համառոտ ներկայացվեցին, սակայն առավել մանրամասն կներկայացվեն վերապատրաստման ընթացքում: Մասնակիցները կարևորեցին մասնագիտական կողմնորոշման դերը և այն համարեցին զբաղվածության առանցքային կետերից մեկը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը