Իրազեկման սեմինար Երևանի դպրոցների տնօրենների համար

Մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականության և հանրակրթությունում մասնագիտական կողմնորոշման ծառայությունների տրամադրման մոդելի մշակմանն ուղղված գործընթացների ներկայացման նպատակով, ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերվել և նախապես պլանավորված ժամանակացույցի համաձայն դեկտեմբերի 12-ին անցկացվել է Երևանի թվով 10 դպրոցների տնօրենների մեկօրյա իրազեկման սեմինար Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում: լ Հանդիպման ընթացքում ներկայացվել է մասնագիտական կողմնորոշման խնդիրները, համակարգի ներդրման նոր քաղաքականությունը, հանրակրթությունում ծառայությունների մատուցման և աշխատանքների համակարգման առանձնահատկություններն ու ներկայացվող պահանջները: Հարց ու պատասխանի միջոցով հստակեցվել են որոշ խնդիրներ, դպրոցի տնօրենների կողմից արտահայտվել են որոշ մտահոգություններ` կապված մասնագետների որակավորման, ծանրաբեռնվածության մասին: Ծավալվել է ակտիվ քննարկում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը