Իրազեկման սեմինարներ ՀՍԾ և ԶՊԳ տարածքային կենտրոններում

«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական» կենտրոնը` մասնագիտական կողմնորոշման (կարիերայի ուղղորդման) համակարգի ներդրման շրջանակներում, շարունակում է Երևանի և հանրապետության մարզերի Համալիր սոցիալական ծառայությունների և«Զբաղվածության պետական գործակալության»  (ՀՍԾ ևԶՊԳ) տարածքային կենտրոնների մասնագետների իրազեկման սեմինարները: Իրազեկման աշխատանքները իրականացվել են  ս/թ մայիսի 4-6-ը Արմավիրի մարզի` Արմավիր, Բաղրամյան, Վաղարշապատ; Արագածոտնի մարզի` Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ, Թալին; Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ, Վեդի, Մասիս քաղաքներում: 

Իրազեկման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է մասնագիտական կողմնորոշմանհամակարգիներդրմանքաղաքականությունը, մասնագիտական կողմնորոշման(կարիերայի ուղղորդման) գործընթացի կազմակերպումը, դրանում ներգրավված կողմերն ու նրանց գործառույթները, մասնագիտական կողմնորոշման (կարիերայի ուղղորդման) կարիք ունեցող անձանց հետ աշխատանքի սկզբունքները, մասնագիտականծառայություններիևաշխատանքներիհամակարգմանառանձնահատկությունները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը