Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)

Աշխատաշուկայում առկա մրցակցության պայմաններում աշխատանք փնտրողներն ավելի ու ավելի հաճախ են ստեղծագործ մոտեցում ցուցաբերում աշխատանքային ինքնակենսագրական կազմելիս, ինչն էլ հաճախ նպաստում է գործատուի ուշադրությանն արժանանալուն:

Տեղեկացված լինելով աշխատանքի ընդունման հնարավորություններին, ունենալով գրագետ պատրաստված աշխատանքային ինքնակենսագրական, օգտագործելով բոլոր հնարավոր թույլա­տրելի միջոցները, համառ ջանքերի շնորհիվ կարելի է գտնել ցանկալի աշխատանք: Այդ իսկ նպատակով, հերթական անգամ, ս/թ սեպտեմբերի 27-ին Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում անցկացվեց «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)» և «Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմաներով ինտերակտիվ դասընթացներ: Դասընթացին մասնակցում էին հիմնականում ավարտական կուրսերում սովորող ուսանողներ և շրջանավարտներ: Թեմաների շուրջ մասնակիցների հետաքրքրվածությունը մեծ էր, ուստի դասընթացն անցավ նրանց ակտիվ ներգրավմամբ, քննարկումներով, հարցերի պարզաբանմամբ, բանավեճերով: Ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին և հավելեցին, որ ոչ միայն ծանոթացան գործատուին ներկայանալու հմտություններին, այլև զուգահեռաբար զարգացրեցին թիմային աշխատանքի և ինքնաներկայացման իրենց կարողություններն ու հմտությունները:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը