Թիկնապահի և պահնորդի մասնագիտությունը

Ս/թ դեկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում լրացումներ է կատարվել նախկին որոշումներից մեկում` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկ ներառելով պահնորդի և թիկնապահի մասնագիտությունները, որպեսզի §Մասնավոր պահնորդական գործունեության մասին¦ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավաբանական անձինք հնարավորություն ստանան ձեռք բերել նշված մասնագիտություններով ուսուցում իրականացնելու կրթական գործունեության արտոնագիր։

Այդպիսով կկանոնակարգվի թիկնապահների և պահնորդների մասնագիտական ուսուցման նպատակով իրավաբանական անձանց արտոնագիր ստանալու գործընթացը, որն ունի բարդ ընթացակարգ, ուստի կառավարության մեկ այլ որոշմամբ այն ուժի մեջ կմտնի 2013 թ. մայիսին։




Ներբեռնել Arian AMU տառատեսակը