<<Ինտելեկտուս>> խաղը ՄԿՄԿ-ում

Երիտասարդ ակումբների դաշնության ( www.fyca.net) Ինտելեկտուալ ակումբը, կազմակերպում է "Ինտելեկտուս" ինտելեկտուալ խաղը Երևանի ավագ դպրոցների միջև։ 
Հերթական խաղը կայացավ այսօր` մայիսի 26-ին Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում: Մասնակցող թիմերը ցուցաբերում էին մեծ ակտիվություն: Առաջին փուլում ընթացավ թեժ պայքար, ուստի թիմերը հավաքեցին հավասար միավորներ, երկրորդ փուլում մասնակիցները պետք է ցուցադրեին իրենց դերասանական կարողությունները և թիմում աշխատելու հմտությունները: Եզրափակիչ փուլ անցած թիմերի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին: Ծրագիրը կամփոփվի հունիսի 1-ին:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը