Դեսպան Հեֆերնը հյուրընկալեց կանանց մենթորական ծրագրի մասնակիցներին

Կանանց միամսյակը նշանավորելու նպատակով, ՀՀ.-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հյուրընկալեց կանանց մենթորական ծրագրի 2013թ.- մասնակիցներին: 
Այս տարի որպես մենթոր ծրագրին մասնակցելու հրավերք էր ստացել նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը: 
Ուսանողուհիների և կին առաջնորդների մասնակցությամբ իրականացվող այս ծրագիրը համակարգվում է ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի Վ. բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և “Հուսո այգի” երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի կողմից: Դեսպեն Հեֆերնը ողջունեց հյուրերին, ապա մասնակցեց կանանց և առաջնորդական խնդիրների շուրջ ծավալված խմբային քննարկումներին:
Կանանց մենթորական ծրագիրը մեկնարկել է 2010 թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից: Մենթորները, լինելով կայածած գործիչներ և մասնագիտական հաջողությունների հասած անձինք, օրինակ են ծառայում իրենց խորհուրդներով և օգնում են երիտասարդ խոստումնալից ուսանողուհիներին: 2013թ. ծրագրում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր 66 մենթորներ և մագիստրատուրայի 66 ուսանողուհիներ Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից և “Հուսո այգի” երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամից:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը