Գործատուին ներկայանալու հմտությունների զարգացում

Ներկայումս աշխատանք փնտրող երիտասարդներին աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար հաճախ խանգարում է ոչ միայն աշխատանքային փորձի և մասնագիտական կարողությունների պակասը, այլև գործատուին իրենց կարողությունները պատշաճ կերպով ներկայացնելու հմտության բացակայությունը, գործատուին ճիշտ ներկայանալը: Ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, աշխատանքային հարցազրույցին ներկայանալու, մրցունակ ինքնակենսագրական (CV) կազմելու առանձնահատկություններին տիրապետելը աշխատանքի ընդունման, աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից մեկն են: Կարևորելով այս հանգամանքը` հուլիսի 27-ին Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնում անցկացվեց «Ինչպես կազմել մրցունակ աշխատանքային կենսագրական (CV)» և «Ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցի» թեմաներով ինտերակտիվ դասընթացները: Դասընթացների առանձնահատկությունն այն էր, որ մասնակիցները ոչ միայն ստացան տեսական գիտելիքներ, այլև ծանոթացան աշխատանքային կենսագրական կազմելու հանգամանքներին ուշադրություն դարձնելու կարողությանը, ամրագրեցին այդ ամենը գործնական աշխատանքներով և վարժություններով: Դասընթացավարի անմիջական ուղղորդմամբ` մասնակիցները խաղերի միջոցով բացահայտեցին աշխատանքային կենսագրական կազմելու իրենց ունակությունները և ստացան ճիշտ խորհուրդներ հետագայում աշխատանք փնտրողի կողմից գործատուին ներկայացվող փաստաթղթերի մշակման և հարցազրույցի անցկացման առանձնահատկությունների վերաբերյալ:  Դասընթացի կարևոր մասերից էին աշխատանքային կենսագրականի օրինակները, որոնց ուսումնասիրությունը մասնակիցներին հետագայում հնարավորություն կտա կազմել ճիշտ աշխատանքային կնեսագրական, իսկ աշխատանքային հարցազրույցի առանձնահատկություններն ուսումնասիրելը հնարավորություն կտա աշխատանք փնտրողին ճիշտ դիրք գրավել գործատուի նկատմամբ, ճիշտ վերլուծել իրավիճակը և հարցերին հստակ պատասխանել:

Խնդիրներն ու անելիքները, իրոք, շատ են, սակայն կարող ենք փաստել, որ այսօր, քան երբևէ ոչ մի երիտասարդ տեղեկատվության պակաս չպետք է ունենա:

 Դասընթացներին մասնակցեց 30 երիտասարդ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը