ԲՈՒՀ-երի կարիերայի կենտրոնների խորհրդատուների վերապատրաստում

2015թ. մայիսի 18-22-ը Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում տեղի ունեցավ 10 բուհերի կարիերայի պատասխանատուների վերապատրաստում` «Բուհերում կարիերայի ուղղորդման աշխատանքները» թեմայով: Վերապատրաստմանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՀ Պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պատական մանկավարժական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, Երևանի հյուսիսային համալսարանի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կարիերայի պատասխանատուները: Կարիերայի կենտրոնների պատասխանատուների կողմից քննարկվեցին և ներկայացվեցին բուհերում կարիերայի կենտրոնների աշխատանքները և հաճախ հանդիպող խոչընդոտները: Ծրագրի շրջանակում բանախոսների կողմից ներկայացվեցին` բուհերի կարիերայի կենտրոնների պատասխանատուների վերապատրաստման նպատակը, խնդիրները, կազմակերպման գործընթացը, կարիերայի ուղղորդման աշխատանքների  կազմակերպման միջազգային փորձը, մեծահասակների կրթության առանձնահատկությունները, դասընթացավարի  մասնագիտական հմտությունները, ուսանողների հետ կարիերայի ուղղորդման խորհրդատվության կազմակերպման ձևերը, ձեռներեցությունը, Հասարակության հետ կապի ապահովումը, Սոցիալական գործընկերության ստեղծում, համագործակցությունը գործատուների հետ, ՀՀ-ում մենթորական ծրագիրը և այլն: Հնգօրյա ծրագրի շրջանակներում որպես բանախոսներ հանդես եկան Թադևոս Ավետիսյանը, Աստղիկ Ավետիսյանը, Գոհար Ղաբուզյանը, Կարեն Վարդանյանը, Հայկուհի Գևորգյանը, Վահագն Հովհաննիսյանը և Լուսինե Մկրտչյանը: Դասընթացները իրականացվեցին ինտերակտիվ, հագեցած` հետաքրքիր և կառուցողական քննարկումներով:

Բոլոր նկարները այստեղ





Ներբեռնել Arian AMU տառատեսակը