Արժանապատիվ աշխատանքի ազգային ուրվագծի ներկայացում

Մայիսի 7-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության Ազգային համակարգողի գրասենյակը կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանքի ազգային ուրվագիծ» փաստաթղթի  ներկայացման շնորհանդեսը, որին ներկա էին Ժնևից ԱՄԿ ազգային համակարգող, ծրագրի ղեկավար Նիկոլայ Ռոգովսկին և եռակողմ գործընկերության ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ներկա էին նաև «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն»-ի ներկայացուցիչները:

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ 2011թ.-ին Հայաստանում մշակվել է «Արժանապատիվ աշխատանքի ազգային ուրվագիծը», որի անգլերեն հրատարակությունը լույս է տեսել Ժնևում: Աշխատանքը կատարվել է ազգային խորհրդատուի կողմից` նախարարության, աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի և Ազգային վիճակագրական ծառայության մասնագետների ներգրավմամբ: ԱՄԿ-ի` այս ուղղությամբ ծավալված գործունեությունը միտված է արժանապատիվ աշխատանքի ուղղությամբ երկրի առաջընթացի մշտադիտարկման և գնահատման հնարավորությունն ապահովելուն:

Ազգային ուրվագծի ներկայացվող հրատարակությունը փաստաթղթի առաջին հրատարակությունն է: Ուրվագիծը, սակայն, կենսունակ փաստաթուղթ է,որը պարբերաբար և կանոնավորապես թարմացման կարիք ունի`արտացոլելու համար երկրի տնտեսական և իրավական միջավայրում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք ազդեցութուն են գործում Արժանապատիվ աշխատանքի օրակարգի ապահովման վրա:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը