ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ, «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ԱՅՍՈՒՀԵՏ`ԿԵՆՏՐՈՆ)

Կենտրոնը գործում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ:

Կենտրոնի առաքելությունն է ներդնել Հայաստանի Հանրապետությունում ողջ կյանքի ընթացքում անձի մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգ:

(Մասնագիտական կողմնորոշման համակարգ` հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթության հաստատություններ, կրթական համակարգից դուրս մասնագիտության ընտրության, կարիերիայի ուղղորդման, վերամասնագիտացման ու վերաորակավորման ինստիտուտներ (այդ թվում` ինտեգրված սոցիալական ծառայություններ (ներկայիս զբաղվածության տարածքային կենտրոններ):

Գործունեության հիմնական նպատակներն են` մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը, մասնագիտական կողմնորոշման համակարգի կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իրականացնում է մասնագիտական կողմնորոշման համակարգի համապատասխան կադրերի վերապատրաստման դասընթացներ` Երևանում և հանրապետության մարզերում:

ԳԻՏԵԼԻՔ  ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն, հետբուհական կրթություն (նախընտրելի է` հոգեբանություն,      մանկավարժություն կամ հարակից այլ մասնագիտությունների գծով), գիտական կոչումը նախընտրելի է,
  • ուսուցման ծրագրեր, վերապատրաստման մոդուլներ ու չափորոշիչներ մշակելու, վերապատրաստողի  հմտություններ,
  • մասնագիտական գործունեության առնվազն երեք և դասավանդման մեկ տարվա փորձառություն,
  • MS Office  համակարգչային ծրագրերի իմացություն,
  • ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ ներկայացումներ կատարելու կարողություն,
  • տեղեկատվության համակարգման, վերլուծության և վերամշակման կարողություն,
  • տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների գերազանց հմտություններ,
  • աշխատանքում տարբեր շահագրգիռ կողմերի շահերը հաշվի առնելու կարողություն,
  • աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք և բարձր պատասխանատվություն:

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ`  Ժամավճար,  պայմանագրային

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐ` «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ /ք. Երևան, Նոր Նորքի 3-րդ զանգված, Բաղյան 2/ :

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ`  Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել  իրենց կենսագրականը (CV) info@mycareer.am  էլեկտրոնային փոստի հասցեով` նամակի վերնագրում նշելով «Վերապատրաստող»:

Հարցերի համար զանգահարել (010 ) 67 10 51(010 ) 67 10 51, (095) 67 10 51(095) 67 10 51:

Պատասխանատու անձ` Ելենա Ղազարյան

Հայտերը ընդունվում են առանց վերջնաժամկետի:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը