ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ԿԵՆՏՐՈՆ

Արմավիր մարզի Քարակերտ համայնքի թիվ 2 դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանների 27 աշակերտներ դեկտեմբերի 17-ին ճանաչողական այց կատարեցին Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն: Դպրոցականներին ներկայացվեց  Կենտրոնի առաքելությունը, նպատակը, ծառայությունները և գործունեությունը: Ծանոթացան Կենտրոնի պաշտոնական կայքէջին: Նրանց շատ հետաքրքրեց կայքէջում մասնագիտական կողմնորոշման առցանց էլեկտրոնային թեսթը, որը հնարավորություն է տալիս բացահայտել անձնային տիպը, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը, գտնել տեղը զբաղմունքների մոլորակում, կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Աշակերտները իրականացրեցին քննարկումներ, հնչեցրեցին իրենց հուզող, հետաքրքող հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, աշակերտները հեռացան գոհունակությամբ ու բարձր տրամադրությամբ:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը