«Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթ

2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կկայանա «Համաշխարհային հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթը: Հայաստանի ՄԿՈւ հաստատությունների ուսանողներն արդեն երկրորդ անգամ հնարավորություն կունենան ներկայանալ և մրցակցել իրենց հմտություններով 65 այլ երկրների ուսանողների հետ՝ «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթում:  Այդ նպատակով սույն թվականի հոկետմբերին իրականացվեց «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը, որը  հաղթահարած մասնակիցները նոյեմբերի 22-23-ը տեղի ունեցած 2-րդ փուլն հաղթելուց հետո  հնարավորություն ստացան մասնակցելու 2015 թվականին Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» մրցույթին երեք մասնագիտությունների գծով՝ ոսկերչություն, նորաձևություն, խոհարարություն:

Նոյմբերի 25-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ազգային մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև պարզապես մասնակցություն ցուցաբերած մասնակիցների պարգևատրումը և էքսպո-ցուցահանդես, որին մասնակցում էին շուրջ 10 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, ինչպես նաև «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարը, ով փաստեց, որ այսօր հանրապետությունում միջին մասնագիտական կրթությունն ունի իր ուրույն տեղը: Կենտրոնը ցուցահանդեսին ներկայացավ տաղավարով՝ հնարավորություն ունենալով մասնակիցներին ներկայացնել Կենտրոնի նոր առաքելությունն ու նպատակը, ինչպես նաև ապագա զարգացումները: ՀՀ կրթության և գիտության նախարարը, մոտենալով Կենտրոնի տաղավարին և զրուցելով մասնագետների հետ, կարևորեց Կենտրոնի այն համոզմունքը, որ մասնագիտական կողմնորոշումը պետք է լինի ողջ կյանքի ընթացքում:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը