«Կարիերայի ուղղորդման հիմնախնդիրները և զարգացման միտումները» միջազգային գիտաժողով

«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը ս.թ. հունիսի 30-ին կազմակերպում է «Կարիերայի ուղղորդման հիմնախնդիրները և զարգացման միտումները»  միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա Արմենիա Մարրիոթ հյուրանոցում ժամը 11:00-15:30-ը:

Գիտաժողովի հիմնական նպատակն է վերհանել Հայաստանի Հանրապետությունում կարիերայի ուղղորդման, այդ թվում` մասնագիտական կողմնորոշման ոլորտի և համակարգի ներկա խնդիրները, նախանշել զարգացման միտումները` որպես հեռանկար դիտարկելով ոլորտի գիտահետազոտական հնարավորությունների ընդլայնումը: Նախատեսվում են գործնական ներկայացումներ, պանելային քննարկումներ, զեկույցներ, կլոր սեղան-քննարկումներ: Ընթացքի մասին կկազմվեն արձանագրություններ, որոնք հիմք կհանդիսանան ոլորտի 2015-2020թթ. ռազմավարության մշակման համար:

Գիտաժողովն անցկացվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի, ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության և «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի հետ համագործակցությամբ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Մասնագիտական կողմնորոշման կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով` 010 67 10 51, 095 67 10 51:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը