«ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

Արագ զարգացող և փոփոխվող տնտեսության ներկա ժամանակաշրջանում մասնագիտության և կարիերայի հաջող ընտրության կարևոր նախապայմաններից մեկը անձի մոտ ձեռներեցության կարողությունների զարգացումն է:
    Ուստի, Կենտրոնը նախաձեռնել է մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների մեթոդաբանության մեջ ներառել ձեռներեցության ուսուցման բաղադրիչը, ինչը կօգնի անձին իր կարիերայի պլանավորման գործընթացքում լինել առավել ճկուն և մրցունակ:
    Մեթոդաբանության հիմքով մշակվել է վերապատրաստման ծրագրի, որի հիման վրա ս/թ սեպտեմբերի 15-19-ը Կենտրոնում իրենց կարողությունները և գիտելիքները զարգացնելու հնարավորություն ստացան թվով 10-կան բուհերի և քոլեջների կարիերայի պատասխանատուներ: Վերապատրաստմանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի , ՀՀ Պետական ճարտարագիտական համալսարանի , Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի , Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պատական մանկավարժական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի , Երևանի հյուսիսային համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Երևանի տարածաշրջանային թիվ 1 և թիվ 2 պետական քոլեջների, Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, Երևանի թիվ 6 արհեստագործական ուսումնարանի, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի քոլեջի, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի  կարիերայի կենտրոնների խորհրդատուները:
  Դասընթացները անցան ինտերակտիվ, բուռն քննարկումներով, գործնական և խմբային աշխատանքներով, խաղերով հագեցած: Լրացնելով գնահատման հարցաթերթերը մասնակիցները փաստել էին, որ դասընթացը եղել է արդյունավետ, նրանց հատկապես դուր էր եկել կազմակերպվածությունը, տիրող անկաշկանդ մթնոլորտը, ընտրված թմաները, կիրառվող մեթոդները, ինչպես նաև դասընթացավարների աշխատանքը: 
    Ձեռներեցության կարողունակությունները ներառում է անձի անհատական այնպիսի հատկանիշների և հմտությունների զարգացումը, որոնք կնպաստեն հասարակական միջավայրում նրա դերի, իսկ աշխատաշուկայում՝ մրցունակության բարձրացմանը (սա չի պարտադրում անձի կողմից նոր ձեռնարկության/բիզնեսի ստեղծում. Այս դեպքում խոսքը գնում է ձեռնարկատիրական գործունեության մասին):
Դիտարկելով ձեռներեցությունը որպես կարողունակություն՝ լուծվում են նաև մի շարք սոցիալական խնդիրներ: Հետևաբար` կարևոր է, երբ անձի մոտ ձևավորվում է ձեռներեցության կարողունակությունը` հիմնված նախաձեռնողականության, առաջնորդության ու նորարարության վրա: Եվ անկախ այն բանից, թե անձը ստեղծելու է իր սեփական գործը, թե ոչ, նա պետք է դրսևորի ձեռներեցության կարողություն:
Դասընթացի ամփոփումը և մասնակիցների հավաստագրերի հանձնումը նկարահանեց և լուսաբանեց Արմնյուզ հեռուստաալիքը: Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնակիցներին և դասընթացավարներին ակտիվության և մոտիվացիայի համար: Երկու վերապատրաստումների ընթացքում ձևավորվեց մի հրաշալի խումբ, որի հետ կապը կլինի մշտական, իսկ հանդիպումները՝ շարունակական:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը