Ծածկանուն
Ծածկագիր
 
 


Կայքի նախագծումը և զարգացումը իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH) "Համայնքային և տնտեսական զարգացում Հայաստանում" ծրագրի տեխնիկական աջակցությամբ:

 Խորհրդատվություն 

Ծառայություններ

Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից ՀՀ  2014 թվականի պետական բյուջեի 10 բաժնի 05 խմբի 01դասի «04. Մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովման և կադրերի վերապատրաստման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք ծառայությունների շրջանակն ընդգրկում է երեք հիմնական ուղղություն.

 

Հանրակրթության ոլորտում  մասնագիտական  կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովում, կադրերի վերապատրաստում և հանրային իրազեկում

 

Մասնագիտական կողմնորոշման առաջնային և հիմնական օղակը` և ընդգրկման, և բովանդակության առումով հանրակրթության համակարգն է, որտեղ սկսվում շարունակվում և հիմնականում ամբողջացվում են կողմնորոշման աշխատանքները:

Հանրակրթության ոլորտում աշխատանքները պետք է կազմակերպվեն` ըստ Հայաստանում գործող հանրակրթական դպրոցների, վարժարանների, կրթահամալիրների: Դրանց գործունեության հիմնական ուղղությունը պետք է լինի ուսուցման և դաստիարակության ընթացքում անձի բացահայտումն ու զարգացումը, հասարակության և աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը, մասնագիտության գիտակցված ընտրությանն աջակցելը` հաշվի առնելով յուրաքանչյուրի հետաքրքրությունները, նախասիրությունները, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունները, առողջական վիճակը և աշխատաշուկայի պահանջները:

Մասնագիտական կողմնորոշման աշխատանքները հանրակրթական դպրոցներում պետք է կատարվեն հանրակրթական ծրագրով մասնագիտական կողմնորոշման նպատակով նախատեսված կամ արտադասարանական ժամերի հաշվին: Այս աշխատանքներում ներգրավված մասնագետները պարբերաբար պետք է անցնեն  վերապատրաստման դասընթացներ ըստ մշակված ուսումնական ծրագրի:

 

Մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների մեթոդաբանության ապահովում,  կադրերի վերապատրաստում և հանրային իրազեկում

 

Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրվող մոդելում հիմնական օղակներից մեկը մասնագիտական կրթության համակարգն է, որտեղ շարունակվում է հանրակրթությունում տարված աշխատանքը: Այս ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ և իրականացվեն կարիերայի կենտրոնների միջոցով: Կարիերայի կենտրոնները պետք է համալրված լինեն անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով, ունենան շահառուների հետ համապատասխան աշխատանքի մեթոդաբանություն, կարիերայի ուղղորդման գծով վերապատրաստված մասնագետներ:

Նախնական, միջին մասնագիտական և բուհական հաստատությունների ուսումնական ծրագրերը կներառեն «Կարիերայի կառավարում» առարկան, որն ուղղված կլինի անձի ինքնագնահատման, աշխատանքի և հասարակության միջև կապի, կարիերայի պլանավորման, ձեռներեցությամբ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատաշուկա մուտք գործելու համար հիմնական կարողունակությունների զարգացմանը: Նշյալ փուլում պետք է տարվեն նաև անհատական աշխատանքներ` արդեն կոնկրետ մասնագիտությունների, պաշտոնների, տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ: Սերտ համագործակցություն պետք է հաստատվի առանձին գործատուների, գործատուների կազմակերպությունների հետ:

Որոշ մասնագիտական ուսումնական հաստատություններում վերջին տարիներին ստեղծվել են կարիերայի կենտրոններ, սակայն դրանք կարիք ունեն արդյունավետ մեթոդական ապահովման, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայի, կարիերայի պլանավորման վերաբերյալ արդիական տեղեկատվության:

 

Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովում,  կադրերի վերապատրաստում և հանրային իրազեկում

Կրթության համակարգից դուրս, մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում դեռևս հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության հիմնական օղակ են դիտարկվում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:

 

 

*******

Ծառայությունների մատուցման մեթոդաբանության մշակման, մասնագետների ուսուցման և վերապատրաստման գործընթացներում, ըստ անհրաժեշտության, կնախատեսվեն առցանց ու հեռավար եղանակներով տեղեկատվության փոխանցման և ուսուցման կազմակերպման հնարավորությունները: