Ակնարկ

Կենտրոնի կողմից 2013թ. իրականացվելիք ծառայությունների պահանջը բխում է ՀՀ կառավարության կողմից 2012թ. հոկտեմբերի 4-ի նիստի N40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգից» և դրանից բխող միջոցառումների ծրագրից: Համաձայն հայեցակարգի մասնագիտական կողմնորոշման միասնական համակարգն ընդգրկում է հանրակրթության, մասնագիտական կրթության հաստատություններն ու ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները: Համապատասխան թիրախավորմամբ այս երեք հիմնական օղակներում ծառայությունների մատուցման գործընթացը սկսելու և զարգացնելու նպատակով մեթոդաբանության մշակման և համապատասխան կադրերի վերապատրաստման գործառույթը վերապահված է «Մաuնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որը հանդիսանում է «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը (ՀՀ կառավարության  2012  թվականի  դեկտեմբերի 13-ի թիվ 1549–Ն որոշում), և դրան է վերապահված մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը, կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը