Մեր մասին

«Մաuնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի թիվ 1915-Ն որոշմամբ ստեղծված «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը՝ ՀՀ կառավարության  2012  թվականի  դեկտեմբերի 13-ի թիվ 1549–Ն որոշմամբ  այն անվանափոխվել է՝ դրան վերապահելով մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովման, կադրերի վերապատրաստման, ուսուցման և որակավորման, ինչպես նաև հանրային իրազեկման կազմակերպման ու անցկացման գործառույթներ: Վերջինիս համար հիմք է հանդիսացել 2012թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության կողմից հավանության  արժանացրած «ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման» հայեցակարգը։

   Ազատ շուկայական հարաբերություններին անցնելու արդյունքում սկզբունքորեն փոխվել են աշխատանքային հարաբերությունների բնույթը, աշխատաշուկայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները։ Հայեցակարգով և դրա իրականացման ժամանակացույցով նախատեսվում է մեր երկրում ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգ` իրավական, ինստիտուցիոնալ, գործառնական և տեղեկատվական ապահովման անհրաժեշտ և ամբողջական հիմքերով։ Համակարգի ներդրման հիմնական նպատակն ու դրանից բխող խնդիրներն իրագործելու համար առաջարկվում է մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ողջ կյանքի ընթացքում, տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը՝ նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փո փոփոխվող իրավիճակը։

   Մասնագիտական կողմնորոշման շահագրգիռ և պատասխանատու պետական կառավարման մարմիններ են դիտարկվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները:

   Համաձայն մոդելի, մասնագիտական կողմնորոշման առաջնային և հիմնական օղակը`  հանրակրթության համակարգն է, որտեղ սկսվում, շարունակվում և հիմնականում ամբողջացվում են կողմնորոշման աշխատանքները:

   Մասնագիտական կողմնորոշման հաջորդ փուլը կամ օղակը` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն են: Այստեղ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ և իրականացվեն կարիերայի կենտրոնների միջոցով:

  Կրթության համակարգից դուրս, մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում դեռևս հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման ու վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշման խորհրդատվության հիմնական օղակ են դիտարկվում ԶՊԳ և համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:

    Ծառայությունների մատուցման մեթոդաբանության մշակման, մասնագետների ուսուցման և վերապատրաստման գործընթացներում, ըստ անհրաժեշտության, կնախատեսվեն առցանց ու հեռավար եղանակներով տեղեկատվության փոխանցման և ուսուցման կազմակերպման հնարավորությունները:  

    Մասնագիտական կողմնորոշման ոլորտը լայն է ու բազմագործոն, ունի տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեբանական բազմաշերտ կառուցվածք, իսկ ձևավորվող համակարգի գործունեությանը պետք է ներգրավվեն պետական կառավարման տարբեր մարմիններ, սոցիալական   գործընկերներ, լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակության այլ օղակներ, ուստի համակարգի կայացման հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու այս հարաբերություններում ընդգրկված մարմինների ու կառույցների փոխհամաձայնեցված, փոխլրացնող, հստակ համակարգված աշխատանքով:




Ներբեռնել Arian AMU տառատեսակը